Սիրիայի Լաթաքիա նավահանգստից Նովոռոսիյսկ նավահանգիստ է ուղարկվել 800 տոննա նարնջով և կիտրոնով բարձված առաջին նավը: Սիրիացի ձեռներեց Ամջադ Դուբայի խոսքով` մթերքի տեղափոխումը Սիրիայից Ռուսաստան այժմ դժվար է: Մինչ պատերազմը սիրիական նավերը Նովոռոսիյսկ ուղևորվում էին ուղիղ երթուղով, հիմա՝ մի քանի նավահանգիստներով և Նովոռոսիյսկ են հասնում 35-40 օրում: Ռուսաստանը և Սիրիան բանակցում են սիրիական ապրանքների համար զրոյական հարկ սահմանելու շուրջ: